Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 25-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N1708-Ն 432 որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը. 1. Տալ համաձայնություն ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով Սիսիան համայնքի 2025 թվականի բյուջետային ֆինանսավորման ներկայացվող հետևյալ ծրագրային հայտերին՝
1) Սիսիան քաղաքի Այգեստան, Գետափնյա, Անդրանիկ Մանուկյան, Արցախի, Լալայան, Մ․Գորկի փողոցների հիմնանորոգում.
2) Սիսիան քաղաքի Գայի 1, 2, 4, 6, 7, 10, 12, 13, 14, 15, Զորավար Անդրանիկ 1, 3, 5, Շահումյան 72, 74, շենքերի բակային փողոցների, Զորավար Անդրանիկ, Հ․Որոտնեցի փողոցների վերջնամասի կապիտալ վերանորոգում.
3) Սիսիան քաղաքի Դուրյան 2, Սիսական 9, 11, 13, 15, 19, Ադոնցի 3, Իսրայելյան 39, Ա․Մանուկյան 3, 2, 2ա, Նժդեհի 4, Սիսական 46ա, 50, 50ա, Ադամյան 11 շենքերի բակային հատվածների, Շահումյան փողոցի սկզբնամասի հիմնանորոգում:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |