|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 փետրվարի 2024 թվականի N 014-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի ԹԻՎ 14-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը․ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 14-Ա որոշման մեջ կատարել լրացում և որոշման 2-րդ հավելվածի 2-րդ կետի «Աշխատակազմի հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը» «51» տողից հետո ավելացնել «52» տողը.
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -13 ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՇՈՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀՈՎՍԵՓ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԻԿ ԹԱՄՐԱԶՈՎԱ ԲԵԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՅԿ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՅԱԶՈՒԼՅԱՆ ՆԱԽՇՈՒՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(520.94 Կբ)
հիմնավորում |
|
(527.78 Կբ)
եզրակացություն |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|