Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 651-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հուլիսի 2024 թվականի N 651-Ա

«ԲՈՐԻՍՈՎԿԱ» ՍՊԸ-ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետը և Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հունիսի 4-ի թիվ 1023-Ն որոշմամբ հաստատված կարգն ու նկատի ունենալով «Բորիսովկա» ՍՊԸ-ի տնօրեն Մյասնիկ Գրիգորյանի դիմումը՝ որոշում եմ.

1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Ծղուկ բնակավայր 1-ին փողոց թիվ 39 հասցեում գտնվող «Բորիսովկա» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 00,058հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 171,04քմ արտաքին մակերեսով կաթնամթերքի պատրաստման շենքի 1-ին հարկը, 19,15քմ արտաքին մակերեսով նկուղը և 5,13քմ ընդհանուր մակերեսով պարիսպը, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ճանաչել օրինական և համարել «Բորիսովկա» ՍՊԸ-ի /գրանցման համար՝ 88․110․00894, գրանցման ամսաթիվ՝ 2006-03-22, ՁԿԴ՝ 39183554, ՀՎՀՀ՝ 09809491/ սեփականությունը՝ համաձայն հատակագծի:

2. Շենք-շինությունների օրինականացման համար համայնքային բյուջեի 900295101126 հաշվեհամարին «Բորիսովկա» ՍՊԸ-ն պետք է վճարի 157038 /մեկ հարյուր հիսունյոթ հազար երեսունութ/ կաթնամթերքի պատրաստման շենքի 1-ին հարկ՝ 171,04x15000x0.0536=137516․16, նկուղ՝ 19,15x15000x0.0536=15396․6, պարիսպ՝ 5,13x15000x0.0536=4124․52/ ՀՀ դրամ:

3. Սույն որոշումը ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 18

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner