Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշման 9-րդ մասի 1-ին կետի 14-րդ ենթակետը և նկատի ունենալով Սիսիան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի հուլիսի 2-ի եզրակացությունը՝ որոշում եմ․
1․ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սպանդարյան բնակավայրի 1 փ․ տուն 9 հասցեի բնակիչ Զախար Վրայրի Իսկանդարյանին/ ծնված՝ 13․11․1996թ․, ն/ք՝ 013813407,տրված՝ 20.04.2022թ., 051-ի կողմից/, պատրոն/ օգնական/ նշանակել իր տատիկի՝ Դեզդեմոնյա Սուրենի Իսկանդարյանի/ ծնված՝ 31․12․1940թ․ անձն՝․ AL0442301, տրված 27․09․2023թ․, 051-ի կողմից/նկատմամբ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական իրազեկեմանը հաջորդող օրվանից։