Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ու 34-րդ հոդվածի պահանջներով՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի 2023 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում գտնվող անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին» թիվ 304-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և որոշման 1-ին կետի « 39/65 կրպակ հասցեն » բառերը փոխարինել «թիվ 39/65 հողամաս» բառերով:
2. Սույն որոշումը ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: