Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 62-րդ և 64-րդ կետերն ու նկատի ունենալով Սամվել Արտավազդի Իսկանդարյանի 2025 թվականի հոկտեմբերի 8-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայրի 13-րդ փողոց թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքը` 0.08հա հողամասը (ծածկ.` 09-023-0096-0002) և նրա վրա կառուցված շինությունները վերահասցեավորել և տրամադրել Բռնակոթ բնակավայր, Ա․ Գրիգորյան փողոց, 18 բնակելի տուն հասցեն:
2. Սույն որոշումը ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական իրազեկմանը հաջորդող օրվանից։