Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 14-րդ կետը ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-Ի 251-Ն որոշումը, հաշվի առնելով Սիսիանի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամ Կարեն Իվանյանի աշխատանքից ազատման հանգամանքը և նկատի ունենալով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը․ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի մասին» թիվ 24(Ա) որոշման մեջ կատարել փոփոխություն և որոշման 1-ին կետի հավելվածի 4-րդ կետի «Կարեն Իվանյան - ՀՀ Սյունիքի մարզային սոցիալական ծառայությունների Սիսիանի տարածքային գործակալության տնօրեն» բառերը փոխարինել «Նաիրա Սարգսյան - Միասնական սոցիալական ծառայության Սիսիանի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի պետ» բառերով։
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |