Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 20-րդ կետով և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման կարգը՝ համաձայն հավելված 1-ի: 2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման թույլտվության տրամադրման կարգը՝ համաձայն հավելված 2-ի: 3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում աղբահանության իրականացման կարգը՝ համաձայն հավելված 3-ի: 4. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի առաջացման և դրույքաչափերը սահմանելու համար կիրառվող մեթոդները՝ համաձայն հավելված 4-ի: 5. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սանիտարական մաքրման կարգը՝ համաձայն հավելված 5-ի: 6. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |