Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի թիվ 1023-Ն որոշմամբ հաստատված կարգը և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 57-Ա որոշումն ու նկատի ունենալով Լուսինե Վլադիկի Ստեփանյանի դիմումը՝ որոշում եմ.
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող, Որոտան փողոց, թիվ 4/6 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 0,00252հա հողամասը և նրա վրա ինքնակամ կառուցված 25,2քմ արտաքին մակերեսով ավտոտնակը (ներքին մակերես՝ 22,23քմ), որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ճանաչել օրինական և 83153 (ութսուներեք հազար հարյուր հիսուներեք) ՀՀ դրամ արժեքով՝ (հողամասի արժեք`25,2x0,00569x330000=47318,04 ՀՀ դրամ, շինության արժեք՝ 25,2x10000x0,1422=35834,4ՀՀ դրամ) ուղղակի վաճառքի միջոցով օտարել ինքնակամ շինությունն իրականացրած անձ քաղաքացի Լուսինե Վլադիկի Ստեփանյանին (անձ.`AL0629709, տրված՝ 15.02.2024թ., 051-ի կողմից):
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակամանը հաջորդող օրվանից։