Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով աշխատակազմի առաջատար մասնագետ Սուսաննա Սահակյանի 2025 թվականի մարտի 12-ի զեկուցագիրը՝ որոշում եմ.
1․ Սիսիան համայնքի կարիքների համար բաց դասական աճուրդով ձեռք բերված (ք․ Սիսիան, Շիրվանզադե 6 հասցե) շենքի 2025 թվականի մարտի 11-ի առուվաճառքի պայմանագրի կնքման նոտարական ծառայության համար վճարել 23000 ՀՀ դրամ, ինչպես նաև վերոնշյալ անշարժ գույքի սեփականության վկայական ստանալու համար ՀՀ կադաստրի կոմիտե փոխանցել 25000 ՀՀ դրամ և 40000 ՀՀ դրամ պետական տուրք։
2․ Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնին՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։