Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածով, 608-րդ հոդվածի 1-ին, 616-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով ու 617-րդ հոդվածով և նկատի ունենալով Հովիկ Հովսեփյանի 2022 թվականի մայիսի 18-ի դիմումն ու համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը, 1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող Սիսիան քաղաքի Սիսական 44ա հասցեում գտնվող շենքից 21,45քմ մակերեսով տարածքը (համաձայն հատակագծի), 1 տարի ժամկետով, վարձակալական հիմունքներով տրամադրել Հովիկ Գրիշայի Հովսեփյանին՝ դհոլի պարապմունքներ անցկացնելու համար և ամսական վարձավճար սահմանել 10000 ՀՀ դրամ:
2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |