Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ, 689-րդ, 692-րդ, 693-րդ և 694-րդ հոդվածներով ու նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գ. Խաչատրյանի 2023 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 10.4/26909-23 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկը. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողերից 0.05հա /ծածկագիր՝ 09-070-0134-0018, վկ. 08122023-09-0001/ հողամասն անհատույց և անժամկետ տրամադրել Հայաստանի Հանրապետությանը:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |