Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 24-ի «Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի մրցութային հանձնաժողով ստեղծելու և անհատական կազմը հաստատելու մասին» թիվ 46-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի մրցութային հանձնաժողով և հաստատել անհատական կազմը.
1) Դ․ Հարությունյան - համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ, աճուրդավար,
2) Ա. Խաչատրյան - աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ, հանձնաժողովի անդամ,
3) Վ․ Մանուչարյան - աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետի ժ/պ, հանձնաժողովի անդամ,
4) Կ. Մուրադյան - աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ, հանձնաժողովի անդամ,
5) Դ. Այվազյան - աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի պետ, հանձնաժողովի անդամ,
6) Ս. Մնացականյան - աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ, արձանագրող,
7) Լ. Կոստանյան - աշխատակազմի քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ,
8) Հ. Քարամյան - աշխատակազմի քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ,
9) Ս. Սահակյան - աշխատակազմի առաջատար մասնագետ /իրավաբան/, հանձնաժողովի անդամ,
10) Ա. Միրզախանյան - համայնքի ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ»:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |