Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերն ու նկատի ունենալով Ռուբեն Ռոբերտի Հակոբյանի 2023 թվականի նոյեմբերի 20-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաղատ բնակավայրի 11-րդ փողոց 10-րդ շենքում գտնվող անշարժ գույքը՝ (ծածկ․՝ 09-069-0016-0005) բազմաբնակարան բնակելի շենքից 67,1քմ բնակարանը, հասցեավորել և տրամադրել Շաղատ բնակավայր, 11-րդ փողոց 10-րդ շենք թիվ 4 հասցեն:
2. Սույն որոշումը ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: