Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ և 42-րդ կետերով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը. 1. Շրջակա միջավայրի պահպանությունը կազմակերպելու նպատակով 2024 թվականի աշնանը Սիսիան համայնքում իրականացնել համայնքային սեփականություն հանդիսացող ծառերի հատում և էտ (համաձայն հավելվածի) ու առաջացած վառելափայտը տրամադրել համայնքային ենթակայության կազմակերպություններին և համայնքի կարիքավոր ընտանիքներին: 2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |