Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով աշխատակազմի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ, բաժնի պետի պարտականությունները կատարող Վեյնամին Թանգյանի 2024 թվականի օգոստոսի 23-ի և օգոստոսի 30-ի զեկուցագրերը՝ որոշում եմ.
1․ Անշարժ գույքի սեփականության վկայականներ ձեռք բերելու համար ՀՀ կադաստրի կոմիտե փոխանցել 25000-ական ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարություն՝ 1000-ական ՀՀ դրամ պետական տուրք, Սիսիան համայնքում գտնվող հետևյալ հասցեների համար․
1) Շաքի բնակավայր, 22-րդ փողոց թիվ 1/1՝ 0,0500հա (ծածկ․՝ 09-070-0002 կադաստրային թաղամասից),
2) Սիսիան քաղաքի Ա․ Մանուկյան փողոց 3/5՝ 0,03856հա (ծածկ․՝ 09-006-0109-0027),
3) Սիսիան քաղաքի Գայի փողոց 6/5` 0,00449հա (ծածկ․՝ 09-006-0094 կադաստրային թաղամասից),
4) Սիսիան քաղաքի Ա․ Խանջյան փողոց 1/9` 0,00151հա (ծածկ․՝ 09-006-0239 կադաստրային թաղամասից)։
2. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնին՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։