Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Ա. Խաչատրյանի 2025 թվականի հունիսի 2-ի զեկուցագիրը՝ որոշում եմ.
1․ Սեփականության վկայականներ ստանալու համար ՀՀ կադաստրի կոմիտե փոխանցել 2000-ական ՀՀ դրամ գրանցման գումար, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարություն՝ 1000-ական ՀՀ դրամ պետական տուրք՝ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Ծղուկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասերի (ծածկագիր՝ 09-049-0106-0012, 09-049-0109-0019) համար:
2․ Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնին՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։