Եկամուտների հավաքագրման արդյունքները քննարկելու նպատակով 2023 թվականի նոյեմբերի 16-ին համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը հրավիրեց աշխատանքային խորհրդակցություն՝ բնակավայրերի վարչական ղեկավարների մասնակցությամբ:
Հանդիպմանը մասնակցում էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Հովհաննիսյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Գարիկ Հակոբյանը, ինչպես նաև համայնքապետարանի աշխատակազմի Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Կորյուն Մուրադյանը:
Հերթով անդրադարձ կատարվեց բոլոր բնակավայրերի հավաքագրման արդյունքներին:
Արմեն Հակոբջանյանը պահաջեց ավելի սրտացավորեն դիտարկել հարցը, ինչպես նաև հույս հայտնեց, որ նշված ժամկետներում ցանկալի արդյունքը ակներև կլինի: |