Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը․ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սառնակունք բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել փոփոխություն և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ արոտավայր գործառնական նշանակության 12,9հա հողամասը փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբեկտեների նպատակային նշանակության էներգետիկայի գործառնական նշանակության:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |