Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ և 35-րդ կետերն ու նկատի ունենալով Սամվել Գուրգենի Բաղդասարյանի 2024 թվականի ապրիլի 4-ի դիմումը` որոշում եմ.
1.Քաղաքացի Սամվել Գուրգենի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող Սիսիան քաղաքի Շահումյան փողոց թիվ 65 (վկ.` 1053370) և Շահումյան փողոց թիվ 65/1 (վկ.` 2794175) հասցեների անշարժ գույքերը միավորել ու տրամադրել ք․ Սիսիան, Ս. Շահումյան փողոց, 62հասցեն:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական իրազեկմանը հաջորդող օրվանից։