2023 թվականի մայիսի 24-ին համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն՝ բնակավայրերի վարչական ղեկավարների մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում Արմեն Հակոբջանյանը ներկայացրեց նորանշանակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Հովհաննիսյանին և համայնքի ղեկավարի տեղակալ Գարիկ Հակոբյանին:
Քննարկվեցին նաև աշխատանքային հարցեր, որոնք վերաբերում էին աշխատանքային կարգապահությանը, հարկերի հավաքագրմանն ու աշխատանքի օպերատիվությանը: |