Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի առաջին մասով ու 596-րդ հոդվածով, նկատի ունենալով 2020 թվականի հուլիսի 14-ին մարտական գործողություններում զոհված զինծառայող Գրիշա Մաթևոսյանի հոր՝ Վահան Մաթևոսյանի 2022 թվականի հունվարի 13-ի դիմումը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 7 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սիսիան-Իշխանասար խճուղի թիվ 1/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (0.0875 հա հողամասը, կադ. ծածկ.` 09-006-0218-0025) նվիրել 2020 թվականի հուլիսի 14-ին մարտական գործողություններում զոհված զինծառայող Գրիշա Մաթևոսյանի հորը՝ Վահան Մաթևոսյանին` (նույն. քարտ 000308452, տրված 17.05.2013թ., 051-ի կողմից) հուշաղբյուր և հանգստի գոտի կառուցելու նպատակով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: