Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածով, 608-րդ հոդվածի 1-ին, 616-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով ու 617-րդ հոդվածով և նկատի ունենալով «էս Տելեկոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Կարինա Սահակյանի դիմումն ու համայնքի ղեկավարի առաջարկը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող գիշերային լուսավորության ցանցի հենասյուները համատեղ օգտագործման իրավունքով, վարձավճարով 1 /մեկ/ տարի ժամկետով տրամադրել «Էս Տելեկոմ» ՍՊԸ-ին՝ ինտերնետ կապի ծառայություններ մատուցելու համար։
2․ Տարեկան վարձավճարի չափ սահմանել 200000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ։
3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: