Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը․ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող արոտներից և գյուղատնտեսական այլ նշանակության հողերից 0.32756հա հողամասը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին» թիվ 80-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և որոշման 1-ին կետի «25 /քսանհինգ/» բառը փոխարինել «10 /տասը/» բառով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |