Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի թիվ 1023-Ն որոշմամբ հաստատված կարգը և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 33․1 և 33․2 կետերը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 57-Ա որոշումն ու նկատի ունենալով Վահե Շուրիկի Բաղդասարյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող, Սիսիան համայնք, քաղաք Սիսիան, Շահումյան փողոց, թիվ 74/5 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 0,00263հա հողամասը և նրա վրա 26,3քմ արտաքին մակերեսով ինքնակամ կառուցված ավտոտնակը (ներքին մակերես՝ 20,86քմ), որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ճանաչել օրինական և 63909 (վաթսուներեք հազար ինը հարյուր ինը) ՀՀ դրամ արժեքով` (հողամասի արժեք` 26,3x0,00370x330000=32112,3 ՀՀ դրամ, ավտոտնակի արժեք՝ 26,3x0,1209x10000=31796,7) ՀՀ դրամ ուղղակի վաճառքի միջոցով օտարել ինքնակամ շինությունն իրականացրած անձ քաղաքացի Վահե Շուրիկի Բաղդասարյանին (անձ.`AV0578357, տրված՝ 28․12․2022թ․, 051-ի կողմից):
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։