Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին 21-րդ կետով, Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածով, նկատի ունենալով քաղաքացի Նորվարդ Ստեփանի Խաչատրյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկը 1. Երկարաձգել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի և քաղաքացի Նորվարդ Ստեփանի Խաչատրյանի միջև Շաղատ բնակավայրի 1-ին փողոց թիվ 6 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքից՝77.8քմ մակերեսով տարածքի՝ չօգտագործվող լվացքատան շենքի վերաբերյալ 2022 թվականի հուլիսի 1-ին կնքված վարձակալության պայմանագիրը և վարձակալության պայմանագրի նոր ժամկետ սահմանել 2024 թվականի հուլիսի 1-ը:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |