Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով աշխատակազմի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ բաժնի պետի պարտականությունները կատարող Ն.Հովսեփյանի 2025 թվականի հոկտեմբերի 24-ի զեկուցագիրը՝ որոշում եմ.
1․ Սիսիան համայնքի Շաղատ բնակավայրի 1-ին փողոց 5 վարչական շենք հասցեում գտնվող շինության տանիքում տեղակայված 25կվտ հզորությամբ արևային ինքնավար էներգաարտադրող բաշխող կայանը սպառման համակարգին միացնելու համար՝ համաձայն ՀԷՑ ՓԲԸ-ից 16.10.2025թ ստացված տեխնիկական պայմանների 7.10 կետի այն է՝ ՀԾԿՀ-ի 2019թ-ի դեկտեմբերի 25-ի թիվ 523-Ն որոշման կանոնների 257 կետի 3-րդ ենթակետով սահմանված կարգով, անհրաժեշտ է թիվ 2474663158160270 հաշվի համարին վճարել 55000 (հիսուն հինգ հազար )ՀՀ դրամ :
2․ Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնին՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։