Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 92-րդ հոդվածի 4-րդ մասով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը
1. Համաձայնություն տալ Սիսիանի համայնքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի (ՄԱԶԾ) միջև կնքված պայմանագրի շրջանակներում՝ Սիսիանի համայնքում իրականացվող բազմաբնակարան բնակելի շենքերի էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրի շինարարական աշխատանքների ՄԱԶԾ-ի կողմից ներդրումն ապահովելու համար արտաբյուջետային գանձապետական հաշիվ բացելուն:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։ |