Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը. 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 99-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «եկամուտների գծով` 2395008.9 հազար դրամ» բառերը փոխարինել «եկամուտների գծով` 2633563.4 հազար դրամ» բառերով:
2) Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ծախսերի գծով` 3274301.4 հազար դրամ» բառերը փոխարինել «ծախսերի գծով` 3512855.9 հազար դրամ» բառերով:
3) Որոշման 2-րդ կետի 1-ին հատվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 1-ի:
4) Որոշման 3-րդ կետի 2-րդ հատվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 2-ի:
5) Որոշման 4-րդ կետի 3-րդ հատվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 3-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |