Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N16-Ն որոշումը և 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման 46.2. կետի դ) ենթակետն ու հաշվի առնելով «ՀԳՆՔ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի 2023 թվականի հուլիսի 31-ի դիմումը և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը. 1. Տալ համաձայնություն Սիսիան համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 0.32756հա /վկ.08112023-09-0038/, արոտներից և գյուղատնտեսական նշանակության այլ հողերից սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) 25 /քսանհինգ/ տարի ժամկետով «ՀԳՆՔ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանը տրամադրելուն և սահմանել սահմանափակ օգտվելու իրավունք /սերվիտուտ/, մեկ հեկտարը 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |