Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածով և հիմք ընդունելով թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2023 թվականի ապրիլի 02-ի «Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 26-ի արտահերթ ընտրությունների արդյունքներով Սիսիան համայնքի ավագանի ընտրվելու մասին» թիվ 22-Ա որոշումն ու 2023 թվականի ապրիլի 12-ի «Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու ընտրված անդամներ գրանցելու մասին» N15 արձանագրությունը.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու հետևյալ խմբակցությունները՝
1) «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն,
2) «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն,
3) «Քաղաքացու որոշում» խմբակցություն:
2. Հանձնարարել ավագանու խմբակցություններին Սիսիան համայնքի ղեկավարին գրավոր ներկայացնել խմբակցության կանոնադրությունը, անվանումը, կազմը, ղեկավարի և քարտուղարի անունները, ազգանունները: