Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածով և նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Ռ․ Ղուկասյանի 2023 թվականի հունվարի 31-ի N01/12/00644-2023 գրությունն ու համայնքի ղեկավարի առաջարկը. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Անգեղակոթ բնակավայր 1-ին փողոց թիվ 7/1 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.07300հա հողամասը (ծածկ.՝ 09-013-0028-0010) առողջության առաջնային պահպանման նոր շենքի կառուցման համար անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվություն) օտարել Հայաստանի Հանրապետությանը:
2. Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պարտականությունները կատարողին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |