Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ.
1. Սիսիան համայնքի ղեկավարի դրամական խրախուսմամբ պարգևատրել Արցախյան բոլոր պատերազմներում անմահացած սիսիանցի հերոսների հիշատակին նվիրված ֆուտբոլի հուշամրցաշարի հաղթող թիմերին համայնքի բյուջեի 08.1.1 ծրագրի 4727 /կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից/ հոդվածի միջոցների հաշվին:
2. Պարգևատրվողների վճարումներն (1-ին տեղ՝ 140.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 90.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 60.000 ՀՀ դրամ) ապահովել համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանի միջոցով:
3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: