Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետի ժ/պ Վարդան Մանուչարյանի 2025 թվականի մարտի 10-ի զեկուցագիրը՝ որոշում եմ.
1․Հիմք ընդունելով պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի 2025 թվականի փետրվարի 24-ի թիվ 85 հրամանը՝ անշարժ գույքի սեփականության վկայական ստանալու համար ՀՀ կադաստրի կոմիտե փոխանցել 25000 ՀՀ դրամ (ՀՀ՝ 900013220018) գրանցման գումար և նոտարական ծառայություն ձեռք բերելու համար՝ 23000 ՀՀ դրամ, Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Նորավան բնակավայրի, Կենտրոնական փողոց 8/1 հասցեում գտնվող 1,09578 հա (ծածկ.՝ 09-068-0038-0013) նվիրաբերված հողամասի համար։
2․ Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնին՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։