Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 99-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետի 1-ին հատվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելված 1-ի․
2) որոշման 3-րդ կետի 2-րդ հատվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելված 2-ի․
3) որոշման 4-րդ կետի 3-րդ հատվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելված 3-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։