Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով.
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավար Հ.Առաքելյանի հաղորդումը Սիսիան համայնքի բյուջեի 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքի մասին՝ համաձայն բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության` 1-6 հատվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |