Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ մասի 124-րդ կետով և նկատի ունենալով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ս. Բաղինյանի դմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ս. Բաղինյանի դմումը` ՀՀ Սյունիքի մարզի ք. Սիսիան Իշխանասար խճուղի 179-181 հասցեում Զորաց քարեր հուշարձանի մերձակա տարածքում զբոսաշրջային գոտու կառուցման շինարարական աշխատանքների տրված 2021 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 26 շինարարության թույլտվության երկարացման վերաբերյալ և տալ շինարարության թույլտվություն:
2. Աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնին` իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները: