Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածով.
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի 2025 թվականի սեպտեմբերի 12-ի հերթական նիստի օրակարգը՝
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2025 թվականի բյուջեի կատարման երկրորդ եռամսյակի ընթացքի մասին․
2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 124-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
3) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին․
4) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Գորայք, Դարբաս և Որոտնավան բնակավայրերի համակցված փաստաթղթերում փոփոխություն կատարելու, հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու և Հայաստանի Հանրապետությանը անհատույց սեփականության իրավունքով (նվիրաբերություն) հողամասերն օտարելու մասին․
5) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի և Բռնակոթ բնակավայրի համակցված փաստաթղթերում փոփոխություն կատարելու, հողամասերի նպատակային նշանակությունը փոխելուն հավանություն տալու և Հայաստանի Հանրապետությանը անհատույց սեփականության իրավունքով (նվիրաբերություն) հողամասերն օտարելու մասին
6)
7)
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |