Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նկատի ունենալով իմ անձնական դիմումը՝ որոշում եմ․
1․ 2024 թվականի հոկտեմբերի 14-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի իմ լիազորությունները և ազատել համայնքի ղեկավարի զբաղեցրած պաշտոնից:
2․ Աշխատակազմի քարտուղարին՝ համայնքի ղեկավարի՝ զբաղեցրած պաշտոնից ազատվելու կապակցությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ միջոցներ և ապահովել ազատման հետ կապված համապատասխան վճարումները: