Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի թիվ 1023-Ն որոշմամբ հաստատված կարգը և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 33․1 և 33․2 կետերը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 57-Ա որոշումն ու նկատի ունենալով Ատոմ Արծրունիկի Մկրտչյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող, Սիսիան համայնք, քաղաք Սիսիան Խանջյան փողոց թիվ 3/3 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 0,00312հա հողամասը և նրա վրա ինքնակամ կառուցված 73,65քմ արտաքին մակերեսով ինքնակամ կառուցված նկուղով և ձեղնահարկով ավտոտնակը (ներքին մակերես՝ 56,1քմ), որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ճանաչել օրինական և 163315 (հարյուր վաթսուներեք հազար երեք հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ արժեքով` (հողամասի արժեք` 31,2x0,00569x330000=58584,24 ՀՀ դրամ, ավտոտնակի 1-ին հարկի արժեք՝ 24,9x0,1422x10000=35407,8 ՀՀ դրամ, ձեղնակարկի արժեք՝ 24,8x0,1422x10000=35265,6 ՀՀ դրամ, նկուղի արժեք՝ 18,2x0,1422x10000=25880,4 ՀՀ դրամ, աստիճանավանդակի արժեք՝ 2,5x0,1422x10000=3555 ՀՀ դրամ, պարիսպի արժեք՝ 1,35x0,1422x10000=1919,7 ՀՀ դրամ, բաց պատշգամբի արժեք՝ 1,9x0,1422x10000=2701,8 ՀՀ դրամ) ուղղակի վաճառքի միջոցով օտարել ինքնակամ շինությունն իրականացրած անձ քաղաքացի Ատոմ Արծրունիկի Մկրտչյանին (անձ.` AL0586417, տրված՝ 18.01.2024թ., 051-ի կողմից):
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։