Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 25-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N1708-Ն որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը. 1. Տալ համաձայնություն ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով Սիսիան համայնքի 2024 թվականի բյուջետային ֆինանսավորման ներկայացվող հետևյալ ծրագրային հայտերին՝
1) Սիսիան համայնքի «Ա. Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ի վարչական շենքի կապիտալ վերանորոգում.
2) Սիսիան քաղաքի Նար-Դոս, Նար-Դոս- Գ. Նժդեհ ճանապարհահատվածի, Խանջյանի 1ա, 3ա, 1, 3, 5, 7, Հ. Ազոյան 2, 2ա, 4, 6, 8, 10, Որոտան 2ա, 4ա, 4բ, 1, 3, 5, 7, 2, 4, 6, 8, Շիրվանզադե 2ա, Իսրայել Օրի 5, 7, 9 բազմաբնակարան բնակելի շենքերի փողոցների հիմնանորոգում:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |