Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 7 կողմ, - դեմ, - ձեռնպահ
Հաստատել համայնքի ղեկավարի պաշտոնակատարի ներկայացրած Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2021 թվականի հոկտեմբերի 5-ի արտահերթ նիստի օրակարգը․
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն անհատույց և անժամկետ օգտագործման հանձնելու մասին։
2. Մոդուլային մանկապարտեզ կառուցելու քաղաքաշինական փաստաթուղթը հաստատելու մասին:
3. Զբոսաշրջային գոտի կառուցելու քաղաքաշինական փաստաթուղթը հաստատելու մասին:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները սահմանելու մասին: