Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 993-Ն և 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշումներով․
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝
1. Որպես նվիրաբերություն ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշխատակազմին հատկացված 54.500.000 ՀՀ դրամով ձեռք բերված աղբատար մեքենան (հետևի բարձմամբ):
2. Համայնքի ղեկավարին` ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: