Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով ու 34-րդ հոդվածով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 17-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 16-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը․
1) որոշման 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն թիվ 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների,
2) որոշման թիվ 12 հավելվածը լրացնել «57» տողով՝
Հ/Հ
|
Հաստիքի անվանումը
|
Աշխատակիցների թվաքանակ
|
Հաստիքային միավորի քանակ
|
Պաշտոնային դրույքաչափ
|
Աշխատավարձն՝ ըստ դրույքաչափի
|
57
|
Հատուկ աղբատարի վարորդ
|
1
|
1
|
154000
|
154000
|
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի մարտի 1-ից: