Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով ու նկատի ունենալով անհատ ձեռնարկատեր Արևիկ Իսաջանյանի հայտը՝ որոշում եմ.
1.Բավարարել Սիսիան քաղաքի Մյասնիկյան 16 հասցեում գործող Ա/Ձ Արևիկ Իսաջանյանի 2025 թվականի համար ներկայացրած հայտը` արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն ստանալու մասին։
2. Թույլտվությունը տրամադրել սահմանված տուրքը վճարելուց հետո:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։