Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետի ժ/պ Վարդան Մանուչարյանի 2025 թվականի մարտի 18-ի զեկուցագիրը՝ որոշում եմ.
1․Անշարժ գույքի նվիրաբերության համար ՀՀ կադաստրի կոմիտե փոխանցել 10000 ՀՀ դրամ (ՀՀ՝ 900013220018) միասնական տեղեկանքի գումար՝ Սիսիան համայնքի, Իշխանասար բնակավայր, 9-րդ փողոց թիվ 4/1 հասցեում գտնվող (վկ՝ 17032025-09-0031) հողամասի համար։
2․Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնին՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։