Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածով, հիմք ընդունելով թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 2-ի «Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանի ընտրելու մասին» թիվ 28-Ա որոշումը, Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի համամասնական ընտրակագով ընտրված ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 12-ի առաջին նիստի օրակարգը․
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ղեկավարի ընտրության մասին:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի մասին:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական գումարման օրը սահմանելու մասին:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի նորընտիր ավագանու խմբակցություններ ստեղծելու մասին:
|