Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով,
Հաստատել համայնքի ղեկավարի պաշտոնակատարի ներկայացրած Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2021 թվականի նոյեմբերի 26-ի նիստի օրակարգը․
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2021 թվականի բյուջեի կատարման երրորդ եռամսյակի ընթացքի մասին։ 2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 96-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: 3. ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի կողմից ներդրումն ապահովելու նպատակով արտաբյուջետային հաշիվ բացելու մասին: 4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում 2022 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին: 5. Տարածք հատկացնելու մասին: 6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության պայմանագիրը երկարաձգելու մասին: 7. Հայաստանի Հանրապետությանը Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 24(Ա) որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: 8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2020 թվականի օգոստոսի 19-ի թիվ 84-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: |