Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և 16-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը. 1․ Տալ նախնական համաձայնություն «ՇԱՔԵ-2» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի վարչական սահմաններում նախատեսվող հանքարդյունահանման աշխատանքներին /բազալտի արդյունահանում/:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին` սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |