Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածով.
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի 2025 թվականի հունիսի 13-ի հերթական նիստի օրակարգը՝
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 124-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում լրացումներ կատարելու մասին․
3) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 17-ի թիվ 16-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին․
4) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով գումար հատկացնելու մասին․
5) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման պլանը հաստատելու մասին․
6) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Դարբաս բնակավայրում գտնվող հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը․
7) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով մրցույթով տրամադրելու մասին․
8) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին․
9) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |